Լրահոս

11.12.2012 17:40


Ալլա Պուգաչովան դարձել է իր կաթոլիկ թոռնուհու կնքամայրը

Ալլա Պուգաչովան դարձել  է իր կաթոլիկ թոռնուհու կնքամայրը

Նախօրեին ռուսական էստրադայի աստղ Ալլա Պուգաչովայի թոռնիկը կնքվել է  Մոսկվայի կաթոլիկ եկեղեցու  սուրբ առաքյալներ Պողոսի և Պետրոսի եկեղեցում: Չնայած Ալլա Պուգաչովան կաթոլիկ չէ, նա դարձավ Քրիստինա Օրբակայտեի և Միխայիլ Զեմցովի իննամսյա դստեր կնքամայրը: Կաթոլիկության մեջ դա հնարավոր է, կարևոր է, որ կնքողներից մեկը լինի կաթոլիկ։ Տվյալ պահին դա Ֆաբիան Օրբակասն էր՝ Քրիստինայի խորթ եղբայրը:

Կնունքից առաջ Օրբակայտեն խոստովանել է, որ չնայած ամուսնու ուղղափառ լինելուն՝ իրենց աղջիկը կդառնա մայրիկ Քրիստինայի և պապիկ Միկոլաս Օրբակասի նման կաթոլիկ:

Հարկ է նշել նաև, որ աստղային այս մեծ ընտանիքի անդամները տարբեր դավանանքների են պատկանում. Քրիստինայի ավագ որդին` Նիկիտան, ուղղափառ է, փոքրը` Դենին, մուսուլման, իսկ հիմա հայտնվել է նաև կաթոլիկ քույրիկը:

Այս խորագրի վերջին նյութերը